Մյուս շաբաթ ԱՄՆ կոնգրեսականների մեծ պատվիրակություն կժամանի Հայաստան

Մյուս շաբաթ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն, «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Թե ովքեր են պատվիրակության կազմում, Խաչատրյանը չմանրամասնեց՝ նշելով՝ դեռ վերջնական համաձայնեցված չէ ԱՄՆ գործընկերների հետ, սակայն ասաց, որ նրանք Հայաստանում կհանդիպեն լրագրողների հետ՝ ասուլիսի ձևաչափով։

Ըստ ԱԺ նախագահի մամուլի խոսնակի՝ կոնգրեսականները դեռ ամռանը պետք է գային Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել և այցը տեղափոխվել է մյուս շաբաթ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այստեղ ենք` հասկանալու, թե Երևանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից. Նենսի Փելոսի