Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարությամբ հանդես կգան Բրյուսելում ընթացող Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի վեցերորդ հանդիպման արդյունքներով։
Մինչ այդ, Ստոլտենբերգը մեկնաբանել է նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկությունը, որով 143 երկիր դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքների բռնակցումը: «ՄԱԿ-ի քվեարկությունը ուկրաինական տարածքների անօրինական բռնակցման հստակ դատապարտում էր և հստակ կոչ Ռուսաստանին, նախագահ Պուտինին՝ չեղյալ համարել այդ որոշումները և հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 143 կողմ, 5 դեմ. ՄԱԿ-ը Ռուսաստանին դատապարտող բանաձև ընդունեց ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում քննարկվում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման խնդիրը