Ռուսաստանի շուկան լքում է նաև Nissan-ը

Nissan-ի վաճառասրահ Ռուսաստանում, արխիվ

Ճապոնական Nissan ավտոարտադրողը լքում է Ռուսաստանի շուկան՝ ռուսական ակտիվները փոխանցելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությանը ենթակա ձեռնարկությանը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի կառավարությունը:

Նույն սխեմայով անցած ամիսներին Ռուսաստանից հեռացավ նաև ֆրանսիական Renault-ն։

Սանկտ Պետերբուրգի Nissan գործարանը մեքենաների արտադրությունը սկսել է 2009 թվականին։ 2021 թվականին գործարանն արտադրությունն ավելացրել է 17 տոկոսով՝ հասցնելով մինչև 45 հազար մեքենայի։ Անցյալ տարի Ռուսաստանում Nissan մակնիշի մոտ 51,5 հազար ավտոմեքենա է վաճառվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի պատերազմը բացասաբար է անդրադարձել նաև գլոբալ ավտոարդյունաբերության վրա