Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ, ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքները՝ անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու շարունակվող խախտումներին։
Պաշտպանը ներկայացրել է հայ զինծառայողների, մասնավորապես կանանց նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված խոշտանգումների, անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև փոխանցել է այս փաստերն ամրագրող ոչ հրապարակային զեկույցը։
Ռոքֆոյը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Պաշտպանի գրասենյակի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։
Բրիս Ռոքֆոյը երեկ հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի նախագահի խորհրդականը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահը հանդիպում են Հայաստանի ղեկավարության հետ