Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են սկսել

«Կովկասյան արծիվ» զորավարժություններ, արխիվ

Մեկնարկել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ վարժանքների նպատակն է «խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև կարողությունների համակարգումն ու փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և բազմազգ միջավայրում հրամանատարության ու վերահսկողության բարելավումը»։

«Կովկասյան արծիվ» եռակողմ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի երեք երկրներից մեկում՝ ռոտացիոն սկզբունքով։