ԱԽ նիստ է կայացել, քննարկվել են Հայաստանի առջև եղած մարտահրավերները

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված հետագա քայլերն այսօր քննարկվել են Անվտանգության խորհրդի նիստում, հայտնում են կառավարությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում: