Առնվազն ինը մարդ է զոհվել Իռլանդիայի հյուսիս-արևմուտքում՝ Դոնեգալ կոմսությունում, բենզալցակայանում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով, շաբաթ օրը հայտնել է տեղի ոստիկանությունը: Շուրջ մեկ տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել, զոհերի վերջնական թիվը կարող է փոխվել։
Պայթյունի պատճառը մինչ այս պահը անհայտ է, ոստիկանությունը դեռևս չի հայտարարել հետաքննության մեկնարկի մասին, հաղորդվում է, որ փլատակներում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Պայթյունի հետևանքով փլուզվել է ոչ միայն բենզալցակայանը, այլ նաև մերձակայքում գտնվող երկու երկհարկանի բնակելի շենք։