Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների առաջին հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը նշանակվել է Ռուսաստանի Արևելյան զինտարածքի հրամանատար: Այդ մասին հայտնել է Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիկովը:
Մուրադովը ծառայել է «թեժ կետերում»՝ Սիրիայում, Չեչնիայում, ինչպես նաև Ուկրաինայում:
49-ամյա Մուրադովը ծնվել է Դաղստանում՝ Դերբենտի շրջանի Չինար գյուղում, ծագումով թաբասարան է (լեզգիական խմբի բնիկ ազգություններից մեկը Հյուսիսային Կովկասում):
Ղարաբաղում Մուրադովը 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 9-ն է ղեկավարել ռուսաստանցի խաղաղապահների զորամիավորումը: