Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, տեղեկանում են «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերն ու թեմաները:

Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահները: