Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր ժամանել է Սանկտ Պետերբուրգ:
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ-պաշտոնական հանդիպմանը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ ասել էր, որ Ռուսաստանի նախագահի հոբելյանը համընկնում է ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովի հետ և Վլադիմիր Պուտինն իր ծննդյան 70-ամյակը կնշի Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։
ԱՊՀ-ին անդամակցում են 9 պետություններ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Բելառուսը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր իր մասնակցությունը ԱՊՀ ոչ-պաշտոնական գագաթնաժողովին: Նախքան մեկնելը նա այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն իր 70-ամյա հոբելյանը կտոնի Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ