Գրականության Նոբելյան մրցանակը 2022 թվականին շնորհեց ֆրանսուհի 82-ամյա գրող Աննի Էռնոյին։
Նոբելյան հանձնաժողովն իր յութուբյան ալիքով Ստոկհոլմից ուղիղ հեռարձակում էր ընդունված որոշման մասին հայտարարությունը և ներկայացնում ֆրանսիացի գրողի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին։
Նշենք, որ «Անտարես» հրատարակչությունը հինգ տարի առաջ տպագրել է Աննի Էռնոյի հայերեն թարգմանված «Տեղը» վիպակը։