Եվրամիությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որն 8-րդն է փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր։
Եվրամիությունում Չեխիայի դեսպան Էդիտա Հրդան հայտարարել է, որ պատժամիջոցների հերթական փաթեթն այժմ վերջնական հաստատման փուլում է, այն կարող է հրապարակվել և ուժի մեջ մտնել արդեն վաղը:
Փաստաթղթի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ սահմանափակումները կարող են թիրախավորել Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների բռնակցման գործում դերակատարում ունեցած անձանց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին ԵՄ-ն կկազմի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթը