Կիևը պաշտոնապես հրաժարվեց բանակցել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որտեղ ասվում է, թե անհնարին է բանակցել Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Զելենսկու հրամանագիրը հրապարակվել է այսօր, իսկ որոշումը ընդունվել էր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 30-ի նիստում, երբ Պուտինը ստորագրեց Ուկրաինայի չորս շրջանները բռնակցելու փաստաթուղթը։