Անկարան խստորեն դատապարտում է Պենտագոնի կողմից կիպրոսցի հույների վարչակազմի ընդգրկումը ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի բյուրոյի պետական ծրագրում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
Անկարան նշում է, որ ԱՄՆ-ի որոշումը Կիպրոսում խախտում է կողմերի միջև հավասարակշռությունը և Վաշինգտոնը կորցել է անկողմնակալությունը։
«ԱՄՆ-ի գործողություններն արդարացում չունեն, դրանք կատարվում են կիպրոսցի հույների վարչակազմին զենք մատակարարելու էմբարգոն չեղարկելուց ընդամենը երկու շաբաթ անց»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Հայտարարությունում նաև նշված է, որ Թուրքիան, որպես երաշխավոր պետություն, կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կիպրոսցի թուրքերի անվտանգությունը ապահովելու համար։