Լիտվան արտաքսում է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Լիտվայի արտաքին գործերի նախարարության շենքը, արխիվ, Վիլնյուս:

Լիտվայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Ռյաբոկոնը հայտարարվել է persona non grata՝ անցանկալի անձ և պետք է հեռանա հանրապետության տարածքից: Այդ մասին հայտնել է Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ գերատեսչության, «վերջին ժամանակաշրջանում ռուսաստանցի ժամանակավոր հավատարմատարի գործունեությունը և նրա մեկնաբանությունները հակասում են դիվանագետի կարգավիճակին և ընդունվում են իբրև միջամտություն հյուրընկալող երկրի ներքին գործերին»:

Սերգեյ Ռյաբոկոնը պարտավոր է հինգ օրում հեռանալ Լիտվայից: Ռուսաստանը հայտարարել է, թե անխուսափելիորեն կընդունի պատասխան որոշում Ռյաբոկոնին անցանկալի անձ հայտարարելու և արտաքսելու կապակցությամբ: