Ուկրաինան հայտարարում է, թե բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկում՝ նախօրեին ռազմավարական նշանակություն ունեցող Լիմանը ազատագրելուց հետո։
«Պուտինի կողմից բռնակցված տարածքում գտնվող քաղաքի ազատագրումը նշանակում է, որ ուկրաինական բանակը հաջողություններ է արձանագրում և կարող է ետ շպտրել ռուսական ուժերը»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ըստ հաղորդումների՝ ուկրաինական ուժերը վերահսկողության տակ են առնում նաև Դնեպրի արևմտյան ափին գտնվող քաղաքները, պաշտոնական աղբյուրները, սակայն, այս տեղեկությունները դեռ չեն հաստատում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական ուժերը մտել են Դոնեցկի շրջանի Լիման ավանը