Ֆլորիդայում փոթորիկի հետևանքով առնվազն 83 մարդ է զոհվել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած ուժեղ փոթորիկի հետևանով առնվազն 83 մարդ է զոհվել։

Անցած շաբաթվա ընթացքում արևադարձային փոթորիկը Ֆլորիդայի հարավ-արևմտյան շրջաններում ավերածություններ ու ջրհեղեղներ է առաջացրել։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կայցելեն աղետից տուժած Ֆլորիդա։