«Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութներ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները», - այսօր Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով՝ դրանք պետք է հետաքննվեն, և իրական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն:
«Հակամարտությունը երկու կողմերում էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն», - գրել է Կլաարը:
Today I have been sent several videos apparently showing war crimes committed against Azerbaijanis. Also these need to be investigated and if authentic perpetrators need to be held responsible. The conflict has left deep wounds on both sides and to heal accountability is needed.
— Toivo Klaar (@ToivoKlaar) October 2, 2022
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման օրը հանմացանցում տարածվել էր տեսագրություն որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։
Անդրադառնալով տեսանյութին Տոյվո Կլաարը Թվիթերում, մասնավորապես, գրել էր՝ «եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, ապա դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պատժվեն»։
Another horrible video has emerged of Armenian prisoners of war apparently being executed. If this video is proven to be authentic then this is a war crime that needs to be investigated and the perpetrators punished.
— Toivo Klaar (@ToivoKlaar) October 2, 2022
Ըստ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ տեսանյութի իսկությունը պարզվել է. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման ընթացքում։
«Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ», - ընդգծել էր Քրիստիննե Գրիգորյանը՝ շեշտելով՝ տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։
Պաշտոնական Երևանը պահանջել է հստակ գնահատական տալ Ադրբեջանի զինված ուժերի կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունների հստակ գնահատական է պահանջում