Այսօր Ժնևում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Օրեր առաջ տարածած հաղորդագրությունում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել էր՝ չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանի և Բայրամովի հաջորդ հանդիպումը՝ հոկտեմբերի 2-ին ԺնևումՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ երկու օրից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Նիկոլ Փաշինյան
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը վերջին անգամ հանդիպել են սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Սա Միրզոյանի և Բայրամովի առաջին հանդիպումն էր սեպտեմբերի սկզբին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր։
Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումը Թբիլիսիում էր՝ հուլիսի 16-ին։ Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: