ՊՆ-ը կոչ է անում դադարեցնել կենցաղային իրերի հավաքագրումներն ու դրամահավաքները

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկական միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարությունը, ըստ հայտարարության, յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ «իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության պարագայում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»: