Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հավաստիացրել է, որ մասնակի զորահավաքի ընթացքում կանանց զորակոչելու մտադրություն չկա:
«Նման ծրագիր չկար և ապագայում էլ չի լինի: Կանանց չենք զորակոչելու»,- ասել է նախարարը:
Այդ մասին նա լրագրողների հետ խոսել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ընկերակցությամբ այցելելով Կուբինկա՝ «Պատրիոտ» և «Ավանգարդ» համալիրներ, որտեղ ծանոթացել է զորակոչիկների և կամավորների ժամանակավոր բնակության պայմաններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարվել