Վաշինգտոնը ևս 12 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Կիևին

Ուկրաինացիները ռուսական թիրախներին հարվածներ է հասցնում ամերիկյան արտադրության HIMARS հրթիռներով, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը վավերացրել է կառավարության ֆինանսավորումը շարունակելու մասին օրենքը, որով ի շարս այլ հատկացումների, նախատեսվում է Ուկրաինային տրամադրել 12 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն:

Այս գումարն ուղղվելու է Ուկրաինայի ռազմական ծախսերը հոգալու և կառավարության գործունեությունն ապահովելու համար:

Ավելի վաղ օրինագիծը ստացել է Կոնգրեսի հավանությունը: Ներկայացուցիչների պալատում օրենսդիր Ռոզա Դե Լաուրոն ասել է, որ Միացյալ Նահանգները սատարում է Կիևին:

«Ուկրաինան ռուսական ագրեսիայի դեմ պայքարում կռիվ է տանում իր կյանքի, իր դեմոկրատիայի և աշխարհի դեմոկրատիայի համար»,- ասել է կոնգրեսականը: