Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հատուկ ուղերձով դիմել է Ֆլորիդայի բնակիչներին և ասել, թե «Իեն» անունով փոթորիկը կարող է լինել ամենաավերիչներից մեկը երկրի պատմության ընթացքում: Այդ կապակցությամբ նախագահը բնակիչներին կոչ է արել անհապաղ ձեռնարկել բնական աղետից պաշտպանվելու միջոցներ:
Նա հայտնել է, որ դաշնային կառավարությունը 100 տոկոսով կհատուցի նյութական կորուստները և ավերները վերացնելու ծախսերը:
Երեկ «Իենը» շարժվել է Հարավային Կարոլինայի ուղղությամբ: Մեծ թվով բնակելի տներ քանդվել են, ճանապարհները և այլ ենթակառուցվածքն ավերվել են: Տուժել են հազարավոր մարդիկ: Վնասի չափը միլիարդավոր դոլարների է հասել, հայտնի է, որ զոհվել է առնվազն 20 մարդ:
«Իենը» ծանր հարված է հասցրել նաև հարևան Կուբային, որի իշխանությունները դիմել են ծայրահեղ հազվադեպ քայլի և օգնություն են խնդրել Միացյալ Նահանգներից: