Այսօր ժամը 22:00-ի դրությամբ հայ - ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Այսօր առավոտյան ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայուն է:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն էլ իր հերթին հաղորդել է, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: Ադրբեջանական կողմը հայտնել է մեկ վիրավորի մասին:
Նույն օրը երեկոյան ժամը 22-ից իրավիճակը սահմանին հարաբերականորեն կայունացել է: