Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա ցանկության է հայտնել, որ դա լինի «արագացված ընթացակարգի» համապատասխան։

Բայց հստակ չէ, թե ինչ է նշանակում հայտի արագացված ընթացակարգը, քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր անդամների համաձայնությունը։

«Գործնականում մենք արդեն ապացուցել ենք համապատասխանությունը դաշինքի չափանիշներին։ Դրանք իրական են Ուկրաինայի համար, իրական են մարտի դաշտում, և մեր փոխգործակցության բոլոր ասպեկտներում։ Մենք վստահում ենք միմյանց, մենք օգնում ենք միմյանց և պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է», - այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։