ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ուկրաինայի տարածքի հանդեպ Ռուսաստանի պահանջները։
Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ հանրաքվեները անհաջող ջանքեր են քողարկելու ուկրաինական հողերի զավթումը։ Նա նշել է, որ հանրաքվեների արդյունքները գծվել են Մոսկվայում և չեն արտացոլում Ուկրաինայի ժողովրդի կամքը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը քննադատել է Պուտինին, ասելով, որ Բրիտանիան Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի ու Խերսոնի մարզերը երբեք որևէ այլ բան չեն ճանաչվի, քան ուկրաինական տարածքներ։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայմայերն ասել է․ «Մենք չենք ընդունի այդ՝ իբր արդյունքները, մենք չենք ընդունի սահմանների փոփոխություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ստորագրեց Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միավորելու մասին համաձայնագրերը