Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ստորագրելով Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միացնելու փաստաթուղթը՝ Կիևին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։
Նա ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է բանակցությունների, բայց միաժամանակ ընդգծել, որ Ուկրաինայի այդ չորս շրջաններում անցկացված այսպես կոչված «հանրաքվեների» արդյունքները քննարկման ենթակա չեն։
Նրա խոսքերով՝ Դոնբասի, Խերսոնի ու Զապորոժիեի բնակիչները դառնում են Ռուսաստանի քաղաքացիներ։
«Նրանք ընտրություն կատարեցին և Ռուսաստանը չի դավաճանի նրանց։ Մենք մեր տարածքը կպաշտպանենք մեր ունեցած բոլոր միջոցներով։ Սա մեր ժողովրդի մեծ ազատագրական առաքելությունն է», - հայտարարել է Պուտինը՝ ուկրաինական շրջանները բռնակցելով Ռուսաստանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ստորագրեց Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն ու Խերսոնը Ռուսաստանին միավորելու մասին համաձայնագրերը