ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ռազմածովային ուժերը վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ համատեղ սուզանավային զորավարժություններ են սկսել, որն անցկացվում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումների պատճառով ստեղծված լարվածության ֆոնին։
ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի Սեուլ կատարած այցը ավարտվելուց հետո Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ էր արձակել։
Դաշնակիցների զորավարժությունը անցկացվում է Կորեական թերակղզուց արևելք ընկած միջազգային ջրերում։