Կառավարությունը հավանություն տվեց 2023-ի պետբյուջեի նախագծին

ՀՀ կառավարության նիստ, արխիվ

Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն տվեց 2023 թվականի պետական բյուջեի նախագծին։ Գործադիրի օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Նախագծով առաջարկվում է եկող տարվա պետբյուջեն հաստատել՝ եկամուտների գծով՝ 2 տրիլիոն 301 միլիարդ 291 միլիոն 155.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 590 միլիարդ 147 միլիոն 50.7 հազար դրամ, պակասուրդը՝ 288 միլիարդ 855 միլիոն 895.5 հազար դրամ։

2023-ի համախմբված բյուջեն գնահատվում է՝ եկամուտների գծով` 2 տրիլիոն 364 միլիարդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 2 տրիլիոն 652.9 միլիարդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), պակասուրդը՝ 288.9 միլիարդ դրամ։

Ընթացիկ տարվա պետբյուջեի եկամտային մասը կազմում է մոտ 1 տրիլիոն 947 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 236 միլիարդ 255 միլիոն դրամ։