Իլհամ Ալիևը 2023 թվականը հայտարարել է «Հեյդար Ալիևի տարի»

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցում հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին, արխիվ, Շիրվան, Ադրբեջան, 23 հունիսի, 2017թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2023 թվականը հայտարարել է իր հանգուցյալ հոր՝ «Հեյդար Ալիևի տարի»:

2023 թվականի մայիսի 10-ին լրանալու է Հեյդար Ալիևի 100-ամյակը: Հեյդար Ալիևին Ադրբեջանում անվանում են «համազգային լիդեր»:

Իլհամ Ալիևի հրամանագրում ասվում է, որ հոբելյանը կնշվի պետական մակարդակով: Այդ կապակցությամբ Իլհամ Ալիևի աշխատակազմը երկու ամսում պետք է նախապատրաստի և Իլհամ Ալիևին ներկայացնի հանդիսավոր միջոցառումների ծրագիրը: