Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փըլոնի հետ:
Հանդիպմանը Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ:
Քննարկել են նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: