Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Աբխազիա։ Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան ասել է, որ Բելառուսի նախագահի այցը նոր լիցք կհաղորդի երկու ժողովուրդների փոխհարաբերություններին։ «Մենք անպայման կանենք այնպես, որ դրանք լինեն սովետական բարի ժամանակների պես», - ասել է Բժանիան։
Բելառուսի նախագահը հայտնել է, որ Աբխազիայի խնդիրները նախօրեին քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք շատ երկար քննարկեցինք այդ հարցերը և հանգեցինք եզրակացության, որ Աբխազիային չի կարելի լքել», - ասել է Լուկաշենկոն, նշելով, որ Բելառուսն ու Ռուսաստանը համաձայնեցնում են իրենց գործողությունները։
Լուկաշենկոյի այցի և կայացած հանդիպման մասին հաղորդում է Աբխազիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Վրացական լրատվամիջոցները գրում են, որ Լուկաշենկոն գտնվում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքում, Պիցունդայի այպես կոչված պետական ամառանոցում հանդիպել է Աբխազիայի ղեկավարին։