Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ «մեկ Չինաստան» սկզբունքին

Պաշտոնական Պեկինը արձագանքելով նաև ԱՄՆ-ի փոխնախագահի Ճապոնիայում արած հայտարարություններին՝ Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ «մեկ Չինաստան» սկզբունքին և հստակորեն հասկացնել, որ դեմ է Թայվանի անջատական գործունեությանը։

«Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում լրջորեն կատարել իր պարտավորությունները՝ վերադառնալ չին-ամերիկյան համատեղ երեք կոմյունիկեներին, վերահաստատել մեկ Չինաստան սկզբունքը և հստակ արտահայտել իր հակազդեցությունը Թայվանի անկախության համար բոլոր տեսակի անջատական գործունեությանը»,- այսօրվա ճեպազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վան Վենբինը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Թայվանի ինքնապաշտպանությանը․ Քամալա Հարիս