Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են հավանական փոփոխությունների, որոնք հնարավոր են Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններում», ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներից հետո:
«Մեր օրենսդրությունը նախատեսում է տարբերակներ, բնականաբար, մեր օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են», - ասել է Պեսկովն այսօրվա ճեպազրույցում:
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումներում և Զոպորոժիեի ու Խերսոնի՝ ռուսների հսկողության տակ հայտնված տարածքներում անցկացվում են Ուկրաինայի և միջազգային համայնքի կողմից չճանաչվող հանրաքվեներ Ռուսաստանին միանալու հարցով:
Այսօր այդ հանրաքվեների վերջին օրն է: Ենթադրվում է, որ դրանց արդյունքների հրապարակումից հետո Մոսկվան կհայտարարի այդ տարածքները Դաշնության մաս ճանաչելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեները Դոնեցկում և Լուգանսկում տեղի կունենան սեպտեմբերի 23-ից 27-ը