Ռուսաստանի բանակը շարունակում է Դոնբասում և Խերսոնի շրջանում հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին, ամենօրյա ճեպազրույցում հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
Նրա փոխանցմամբ, Նիկոլաևում ռուսները գերճշգրիտ զենքով հարվածել են ուկրաինացիների հրետանավորների ճամբարին, վայր են գցել ուկրաինական անօդաչուներ և ոչնչացրել են մի հակաօդային պաշտպանության համակարգ:
Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբն, իր հերթին, հաղորդել է Բախմուտի և Սոլեդարի շրջաններում ռուսների գրոհները հաջողությամբ ետ մղելու, ռուսական ուժերի դիրքերին, տեխնիկային և հակաօդային պաշտպանության համակարգերին մոտ 20 հարված հասցնելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)