Տաջիկստանի խոշորագույն բանկը դադարեցնում է Мир քարտերի սպասարկումը

Տաջիկստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը՝ «Դուշանբե Սիթի» բանկը, այսօր հայտարարել է ռուսական «Միր» վճարային քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին։

«Տեխնիկական պատճառներով Мир քարտերը չեն սպասարկվում ոչ բանկոմատներում, ոչ էլ վճարային տերմինալներում», - նշված է բանկի հայտարարության տեքստում։

Տաջիկստանը այսպիսով դարձավ Կենտրոնական Ասիայի երկրորդ պետությունը, որտեղ վերջին մեկ շաբաթում խնդիրներ են ծագել «Միր» քարտերի սպասարկման հետ կապված։ Սեպտեմբերի 23-ին ռուսական քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին հայտարարել էր Ուզբեկստանի տարածքում անկանխիկ գործարքները համակարգող Uzcard համակարգը։