Բաքվում կայացել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդումայի նախագահ Վոլոդինը պաշտոնական այցով ժամանել է ԲաքուԲանակցությունների մեկնարկին ռուսաստանցի պաշտոնյան Ալիևին է փոխանցել նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի ողջույնները։
«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են առավելապես նախագահների գործադրած ջանքերի շնորհիվ», - նշել է Վոլոդինը։
Ալիևի հետ հանդիպման ընթացքում Պետդումայի խոսնակը նաև ընդգծել է. - «Պետդուման և Միլի մեջլիսը առաջիկայում պետք է աշխատեն «Դաշնակցային համագործակցության մասին» պայմանագրի օրեսնդրական ապահովման համար։ Մենք պետք է նոր ձևաչափեր գտնենք, որպեսզի հնարավոր լինի երկու երկրների համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի լուծումներ առաջարկել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին