Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1431-ով՝ հասնելով 442 հազար 875-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 133-ով՝ հասնելով 430 հազար 192-ի:
Իրականացվել է 5 հազար 523 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 210 հազար 961-ի։
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 683-ի:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 307 մարդ:
Պատվաստում
Սեպտեմբերի 25-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 254 հազար 914 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 149 հազար 318 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 24 հազար 623 քաղաքացի, բուստեր ստացել է 75 հազար 597 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: