Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը երեկ, ամփոփելով իր մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի նման այցերը նպաստում են հակամարտությունների սրմանը:
«Այդ պատճառով, նման այցերը կապված չեն լինի այս կամ այն հակամարտությունների հանդարտեցման հետ, այլ ընդհակառակը՝ կապված կլինեն սրման հետ: Դժվար թե նպատակահարմար լինի հույսը դնել դրսի հորեղբայրներ-մորաքույրների վրա», - ասել է Մակեյը:
Նենսի Փելոսին Երևան այցելեց սեպտեմբերի 17-19-ը, այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակն արձանագրեց, որ «Հայաստանը դիմակայում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակմանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փելոսին արձանագրել է, որ Հայաստանը դիմակայում է Ադրբեջանի անօրինական և մահաբեր հարձակմանըՊաշտոնական Մինսկը սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ ռազմական գործողությունների առնչությամբ «հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել»:
Ադրբեջանի բանակի զինանոցում նաև բելառուսական արտադրության ծանր սպառազինություն կա, որը կիրառվել է այդ թվում ղարաբաղյան 44-օրյա պատերազմում: Բելառուսը Հայաստանի հետ անդամակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսը հորդորում է Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել