Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր խոշոր` 0:5 հաշվով սեփական հարկի տակ պարտվեց Ուկրաինային։
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, հետխաղային մամուլի ասուլիսին ի պատասխան հարցին՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ, ասաց. «Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ»:
Խոսելով այսօրվա խաղի արդյունքների մասին` Կապառոսը նշեց. «Խաղի հաշիվը չափազանց դաժան էր մեզ համար, նրանք ընդամենը 5 անգամ մոտեցան մեր դարպասին և 5 անգամ գրավեցին այն։ Մաքսիմալ էֆեկտիվությամբ գործեցին, և դա լավ թիմի նշան է»։