Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայում մոբիլիզացիա չի անցկացվի

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքը Չեչնիայում չի անցկացվի։

Նրա խոսքերով՝ ուկրաինական պատերազմում Չեչնիան «գերակատարել է պլանը»։

Երեկ երեկոյան տեղական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում Կադիրովն ասել է, որ Ուկրաինայի մարտական գործողություններին Չեչնիայից 20 հազար մարդ է մասնակցել: «Իջեցված պլանը» գերակատարվել է 254 տոկոսով, ասել է նա։