Այսօր Մադրիդում Իրանի դեսպանատան դարպասների մոտ 4 կիսամերկ ֆեմինիստ ակտիվիստներ ակցիա են անցկացրել։ Այդ կերպ նրանք բողոք են հայտնել Իրանում կանանց ճնշելու դեմ, ինչի հետևանքով ոստիկանական բաժանմունքում մահացավ 22-ամյա Մահսա Ամինին։ Նա ձերբակալվել էր գլխաշորը ոչ պատշաճ կրելու մեղադրանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար ձերբակալված աղջիկը մահացել է. երկրում ցույցեր ենԿնոջ մահից հետո Իրանի խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել։ Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, գործադրվել է նաև հրազեն։ Ցուցարարների շարքերում կան զոհեր։