Аэрофлот ընկերությունը կվերադարձնի գումարը, եթե զորահավաքի ենթարկվածը տոմսը գնել է մինչև սեպտեմբերի 21-ը

«Շերեմետևո» միջազգային օդակայանը, արխիվ,

Аэрофлот ռուսական ավիաընկերությունը հայտարարել է, որ զորահավաքի ենթարկվածներն ամբողջությամբ կստանան գումարը, եթե չօգտագործված տոմսը գնել են մինչև սեպտեմբերի 21-ը:

Դրա համար ավիատոմս ձեռք բերած քաղաքացին պարտավոր է ներկայացնել զինկոմիսարիատից ստացված հրահանգը կամ հրամանագիր երկրի սահմանը լքելու արգելքի մասին:

Զորահավաքը կհամարվի հարգելի պատճառ, որի բերումով քաղաքացին թռիչքից չի օգտվել: Տոմսի համար գումարը կարող են ստանալ նաև զորակոչիկի ազգականը:

«Եթե մասնակի զորահավաքի ենթարկված ուղևորն արդեն մեկնել է ծառայության վայր, ապա նրա փոխարեն ավիատոմսի գումարը կարող է ստանալ երրորդ անձը, ով կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը», - ասվում է ռուսական ավիաընկերության պաշտոնական հաղորդագրությունում: