Սեպտեմբերի 22-ի գիշերը Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել։
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաև հինգ տասնյակից ավելի ռուս զինծառայողների։ Իր հերթին, Մոսկվան Կիևին է հանձնել ավելի քան 200 ուկրաինացի ռազմագերիների. նրանց թվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը պաշտպանած մարտիկներն ու հրամանատարները։
Ուկրաինայի իշխանությունները հաստատել են փոխանակումը:
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան հանձնել է 55 ռուս ռազմագերիների, ինչպես նաև ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ - կյանքի համար» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Մեդվեդչուկին, ով Ուկրաինայում մեղադրվում է դավաճանության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեդվեդչուկը խնդրում է փոխանակել իրեն Մարիուպոլի պաշտպանների հետԻր հերթին, Ռուսաստանը հանձնել է 215 ուկրաինացի զինծառայողի, այդ թվում՝ 124 սպա։ Ազատ արձակվածների մոտ կեսը մասնակցել են «Ազովստալ»-ի պաշտպանությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան չի դիտարկում «Ազով»-ի զինյալների փոխանակում մինչև նրանց դատավճիռը․ Ռուդենկո