Բողոքի ակցիաներն Իրանում շարունակվում են

Իրանի խոշորագույն քաղաքներում շարունակվում են բողոքի գործողությունները, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով։

Իսլամական հանրապետության դատախազության տվյալներով՝ երկրի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքում բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել, 25-ը վիրավորվել են։

«Շիրազում ցուցարարների և իրավապահների միջև ընդհարումների ժամանակ 4 ոստիկան է վիրավորվել, ոստիկանությանն աջակցող մեկ քաղաքացի սպանվել է», - հաղորդում է IRNA գործակալությունը։

Բողոքի ակցիաները Իրանում մեկնարկել էին Թեհրանի ոստիկանական բաժանմունքներից մեկում 22-ամյա երիտասարդ կնոջ մահվանից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար ձերբակալված աղջիկը մահացել է. երկրում ցույցեր են