Հայաստանում ԱՄն դեսպան Լին Թրեյսին ԱՄՆ դեսպանության և Միացյալ Նահանգների անունից մաղթանքներ է հղել Հայաստանի ժողովրդին «Անկախության օրվա հանդիսավոր ու կարևոր առիթով»։
Դեսպանը ցավակցություն է հայտնել «անցյալ շաբաթվա հարձակումների ընթացքում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ»։
«Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի ինքնիշխանության հարցում, և մենք կշարունակենք խաղաղության ուղղված ջանքերը համակովկասյան տարածաշրջանում», - իր ուղերձում ասել է Թրեյսին՝ ողջունելով «հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և իրենց ապագան կերտելու հանձնառությունը»։
Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ այսօր շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը նշում է Անկախության օրը