Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հեռախոսով զրուցել է իր պաշտոնակից՝ Լուգանսկի ինքնահռչակ կազմավորման ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ: Երկու անջատական լիդերները քննարկել են Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ կազմակերպելու հնարավորությունը:
«Մենք կստանանք Հանրային պալատների դիմումները, այս հանրաքվեները կլինեն մեր ժողովրդի կամարտահայտությունը, պետք է մեր ադմինիստրացիաները և խորհրդարանական ատյանները սկսեն աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է Պուշիլինը Պասեչնիկին:
Ռուսաստանն այս տարվա փետրվարին 24-ին է զորք մտցրել Ուկրաինա, մինչ այդ ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները որպես «ժողովրդական հանրապետություններ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում սկսվել են տեղական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր