Հոկտեմբերի 4-5-ը Հայաստան է ժամանելու Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորած պատվիրակությունը:
ԱԷՄԳ-ի տնօրենի աշխատանքային այցի մասին նշված է այն նախապատրաստելու վերաբերյալ վարչապետի որոշման մեջ:
Գրոսիի ու նրա ղեկավարած պատվիրակության այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: