Հայաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարներն այսօր հանդիպել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Արարատ Միրզոյանն ու Իոաննիս Կասուլիդեսը մասնակցում են ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին:
Նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ինչպես նաև միջազգային և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի հստակ և միանշանակ դատապարտումն ու համապատասխան գործողությունների ձեռնարկումը, նշել է հայկական դիվանագիտության ղեկավարը:
Հայկական կողմն այսօր պաշտոնապես հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել: