Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում, ֆեյսբուքում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։
Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 16-ին Թբիլիսիում։ Սա Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումն էր։ Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: